Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Ալեքսեյ Բատալովը

19:52 • 15.05.17

Մոսկվայում հոսպիտալացվել է ռուս դերասան և ռեժիսոր Ալեքսեյ Բատալովը: Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է դերասանի ներկայացուցիչը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ դերասանի հոսպիտալացման պատճառ է դարձել նրա արյան ճնշման բարձրացումը:

«Դեռևս վաղ է խոսել նրա վիճակի մասին», - ասել է գործակալության զրուցակիցը։

Միևնույն ժամանակ դերասանի կինը՝ Գիտանա Լեոնտենկոն, հայտնել է РИА Новости-ին, որ Բատալովն արդեն երկու ամիս գտնվում է հիվանդանոցում՝ ոտքի երկու հատվածում կոտրվածքի պատճառով։

«Նրան արդեն վիրահատել են, այժմ շարունակվում են վերականգնողական ընթացակարգերը: Դեռևս բարդ է ասել՝ երբ նա դուրս կգրվի», - ասել է դերասանի կինը: 

Բատալովների ընտանիքի ընկեր Վլադիմիր Իվանովը հայտնել է, որ դերասանի ոտքի վրա պրոթեզ է տեղադրվել: Նրա խոսքով՝ դերասանը լավ է զգում իրեն: