Երուսաղեմի Հայոց Պատրիարքը դիմավորել է ԱՄՆ նախագահ Թրամփին

15:15 • 22.05.17

Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Միացյալ Նահանգների նախագահը մայիսի 22-ին այցելելու է Սուրբ Հարության տաճար, որտեղ ելույթ է ունենալու Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախումբը: