Մոսկվայի օդակայաններում չվերթների հետաձգումը չի անդրադարձել Հայաստան թռիչքների վրա. ՀՀ քաղավիացիայի վարչություն

13:11 • 29.05.17

Այսօր առավոտվանից Մոսկվա-Երևան թռիչքների որևէ չեղարկում չի եղել, եղել է 1 ուշացում, սակայն բոլոր թռիչքները սահմանված ժամկետում իրականացվել են: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 30 չվերթ. «Դոմոդեդովո»-ում՝ 21 չվերթ, չեղարկվել է 6-ը, իսկ «Շերեմետևո»-ում՝ 10 չվերթ: