Նեթանյահուն շահել է իրեն մեքենայից ոտքով դուրս հրելու մասին գործով դատը
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ու նրա կինը շահել են իրենց դեմ ներկայացված զրպարտիչ դատական գործը, որի շրջանակում հրեա լրագրողը պնդում էր, որ բուռն վեճերից մեկի ժամանակ Սառա Նեթանյահուն ոտքով հարվածել է վարչապետին ու նրան մեքենայից դուրս հանել:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, դատարանը պարտավորեցրել է լրագրող Իգալ Սառնային Նեթանյահու ամուսիններին 32.500 դոլար փոխհատուցում վճարել նրանց զրպարտելու համար:
Մինչդեռ վարչապետը վկայություն տալու ժամանակ ասել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել:
«Նա հատեց թույլատրելիի սահմանը: Դա անհեթեթ սուտ է»,-ասել է Նեթանյահուն:
Աղբյուրը նկատում է, որ սա առաջին անգամ չէ, երբ վարչապետն ու նրա կինը հայտնվում են սկանդալների կենտրոնում: Ներկայում ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն մեղադրանքի առնչությամբ, որի համաձայն Սառա Նեթանյահուն պետական միջոցները ծախսում է անձնական կարիքների համար:










