Ֆրանսիայի նախագահի շարժումն առաջ է անցել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում
Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ «Առաջ, հանրապետություն» շարժումը բոլորից առաջ է անցել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է ria.ru-ն:
Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ Մակրոնի կուսակիցների օգտին քվեարկել է մասնակիցների 28.2%-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Առաջ, հանրապետության»-ը հաջորդում են հանրապետականները (15.8%), նախագահի նախկին թեկնածու Մարին լը Պենի «Ազգային ճակատ»-ը (12.2%), ձախակողմյան «Չնվաճված Ֆրանիսա»-ն (11%), Սոցիալիստական կուսակցությունը (7.4%):
Հայտնի է, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններն անցկացվում են մեծամասնական համակարգով, թեկնածուներն ընտրվում են միամանդատ շրջաններից: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է 50%-ից ավելի ձայն ստանա: Այնտեղ, որտեղ դա տեղի չունենա, 1 շաբաթ անց կկայանա քվեարկության 2-րդ փուլը: Այս դեպքում արդեն բավական կլինի ուղղակի ձայների մեծամասնությունը ստանալը:
Ենթադրվում է, որ ընտրությունների վերջնական արդյունքները թույլ կտան Մակրոնի կուսակիցներին ստանալ խորհրդարանական տեղերի 70%-ը:










