Գերմանիան հսկողություն է սահմանել սահմաններին՝ Համբուրգում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի պատճառով

17:24 • 12.06.17

Գերմանիայի իշխանությունները երկուշաբթի հսկողություն են սահմանել սահմաններին՝ Համբուրգում հուլիսի 7-8-ին կայանալիք G20-ի՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի առնչությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները:


Սահմանին ստուգումներն իրականացվում են երկիր իրավախախտների և հանցագործների մուտքը կանխելու նպատակով: Հաղորդվում է, որ սահմանային հսկողությունը գործելու է մինչև հուլիսի 11-ը:


«Գագաթնաժողովի անվտանգությունն ինձ համար առաջնահերթություն է»,- ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:


Եվրահանձնաժողովը և հարևան երկրները հավանության են արժանացրել հսկողության ժամանակավոր սահմանման մասին որոշումը: