Հունական Լեսբոս կղզու ափին երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
Հունական Լեսբոս կղզու ափին գրանցվել է 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Դեպքի վայրից տեսանյութը հրապարակվել է ANA-MPA գործակալության կայքում:
Երկրի սեյսմոլոգիական ծառայության տվյալների համաձայն՝ ընդհատակյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:28-ին: Յոթ րոպե անց գրանցվել է ևս մեկ, ավելի թույլ ցնցում:
Ականատեսների խոսքով՝ հին շինությունները լուրջ վնասվածքներ են ստացել: Որոշ շրջաններում ճանապարհների վրա սողանքներ են իջել, ինչի հետևանքով ընդհատվել է ավտոմոբիլային հաղորդակցությունը մի քանի բնակավայրի հետ: Զոհերի և տուժածների մասին տվյալներ դեռևս չկան:










