Ադրբեջանում ցեխային հրաբուխ է ժայթքել

13:53 • 12.06.17

Ադրբեջանում ժայթքել է մայրաքաղաք Բաքվից մոտ 12 կմ հեռավորության վրա գտնվող Կեյրյակի ցեխային հրաբուխը, որի ժայթքումը շարունակվել է 15 րոպե, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ժայթքած նյութերը տարածվել են հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններով՝ ընդհանուր 3.5 հա տարածության վրա: Ժայթքած նյութերից գոյացած շերտի հաստությունը եղել է մոտ 3 մ:

Նշվում է, որ հրաբխի մերձակայքում գտնվող բնակավայրերը չեն տուժել: Միևնույն ժամանակ, մեծ է հավանականությունն առ այն, որ տեկտոնական գոտում գտնվող մյուս ցեխային հրաբուխները ևս կարող են ակտիվանալ:

Կեյրյակի հրաբուխը ժայթքել է 18 անգամ: Դրա վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2014թ.: