Պուերտո Ռիկոն կողմ է քվեարկել ԱՄՆ կազմում ներառվելուն
Պուերտո Ռիկոյի բնակիչները հանրաքվեի ժամանակ քվեարկել են կղզու համար քաղաքական նոր կարգավիճակի օգտին՝ ցանկանալով, որ երկիրը ներառվի ԱՄՆ կազմում ու դառնա 51-րդ նահանգը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, տեղացիներին առաջարկվել է երկրի քաղաքական ապագայի վերաբերյալ 3 տարբերակ՝ ԱՄՆ նահանգ, ազատ ասոցացված տարածք կամ չներառված տարածք, որն այժմ իրենից ներկայացնում է Պուերտո Ռիկոն:
Աղբյուրը մանրամասնում է, որ հանրաքվեի արդյունքների համաձայն՝ քվեարկողների 97%-ը կողմ է արտահայտվել, որպեսզի կղզին պաշտոնապես ներառվի Միացյալ Նահանգների կազմում, մնացած 1.5 և 1.32%-ները քվեարկել են 2-րդ և, համապատասխանաբար, 3-րդ տարբերակների օգտին:
Հայտնի է, որ այժմ հանրաքվեի արդյունքները պետք է իրավաբանորեն ամրագրվեն Կոնգրեսի կողմից: Աղբյուրը հավելում է, որ Միացյալ Նահանգների արդարադատություն նախարարությունը չէր աջակցել հանրաքվեի անցկացմանը:










