Սիդնեյում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի կորպուսում անցքի պատճառով (լուսանկարներ)
China Eastern Airlines ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սիդնեյի օդանավակայանում շարժիչի կորպուսում անցքի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Airbus 330-ը Սիդնեյից ուղևորվում էր Շանհայ: Օդաչուն հայտնել է շարժիչում անսարքության մասին թռիչքից մեկ ժամ անց:
Ուղևորները պատմել են, որ թռիչքից կարճ ժամանակ անց բարձր ձայն են լսել ձախ շարժիչում, իսկ այնուհետև այրվածի հոտ են զգացել սրահում:
«Ես շատ վախեցած էի: Մեր խումբը սարսափած էր»,- պատմել է ուղևորներից մեկն ավստրալական Seven News-ին:
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել։ FlightGlobal-ից ավիացիոն փորձագետ Գրեգ Ուոլդրոնը պատմել է, որ քննությունը կպարզի, թե արդյոք միջադեպի պատճառն օտար օբյեկտն է եղել:














