ԱՄՆ-ում դպրոցի տնօրենը պատրաստ է 100-ական դոլար վճարել աշակերտներին՝ ամառային արձակուրդներն առանց գաջեթների անցկացնելու համար

10:49 • 12.06.17

ԱՄՆ-ում աշակերտներին խոստացել են 100-ական դոլար վճարել, եթե վերջիններս ամառային արձակուրդների ժամանակ հրաժարվեն իրենց գաջեթներից, այս մասին գրում է The Washington Post-ը։

Վաշինգտոնի մասնավոր միջնակարգ դպրոցներից մեկի տնօրեն Դիանա Սմիթն առաջարկել է երեխաներին ամառային արձակուրդի ընթացքում ամեն երեքշաբթի օրն անցկացնել առանց սմարթֆոնի և այլ էլեկտրոնային սարքավորումների և խոստացել դրա դիմաց յուրաքանչյուրին վճարել 100 ԱՄՆ դոլար։ Աշակերտների ծնողներն աջակցել են այս գաղափարին։

Ինը տարի դպրոցի տնօրենի պաշտոնում աշխատող Սմիթը նշում է, որ յուրաքանչյուր տարի իրավիճակն է՛լ ավելի է բարդանում. դեռահասները տառապում են քնի պակասից, քանի որ մինչև ուշ գիշեր խաղեր են խաղում գաջեթներով կամ ժամանակ անցկացնում համացանցում։

Վճարել երեխաներին մանկավարժը պատրաստ է սեփական գրպանից։