Միլիարդատեր Ուորեն Բաֆետը վաճառել է իր հետ ճաշելու իրավունքը 2.67 մլն դոլարով

15:58 • 12.06.17

Berkshire Hathaway հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ, միլիարդատեր Ուորեն Բաֆետը վաճառել է իր հետ ճաշելու իրավունքը 2.67 մլն ԱՄՆ դոլարով, այս մասին գրում է The New York Times-ը։ 

Ճաշելու իրավունքը գնած անձը, ով նախընտրում է չհրապարակել իր անունը, իր 7 ընկերների հետ կարող է ճաշել նշանավոր ամերիկացու հետ, իսկ վճարված 2.67 մլն դոլարը կուղղվի Բաֆետի ստեղծած բարեգործական հիմնադրամին, որով նա օգնում է անօթևան մարդկանց։ 

Մինչ օրս իր հետ ճաշելու իրավունքը վաճառելու ավանդույթով նրան հաջողվել է անօթևաններին օգնելու նպատակով հավաքել շուրջ 25 մլն դոլար։

Նման աճուրդներ Բաֆետը կազմակերպում է 2000թ.-ից։