Մելանյա Թրամփը որդու և ծնողների հետ տեղափոխվել է Սպիտակ տուն (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը 11-ամյա որդու՝ Բարոնի հետ Նյու Յորքից տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ ամուսնու հետ կապրի նախագահական նստավայրում՝ Սպիտակ տանը:
«Անհամբեր սպասում եմ հիշողություններին, որոնք մենք կունենանք նոր տանը»,-Twitter-ում գրել է առաջին տիկինն ու կից լուսանկար հրապարակել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 47-ամյա տիկին Թրամփի հետ Սպիտակ տուն են տեղափոխվել նաև նրա մայրն ու հայրը՝ Ամալյա ու Վիկտոր Կնավասները:
Աղբյուրը մանրամասնում է, որ նրանք օգնում են առաջին տիկնոջը տղայի խնամքի ու դաստիարակության հարցերում, ուստի՝ նրանց Սպիտակ տուն տեղափոխվելը բնական է:
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփի կինն ու որդին հունվարից Վաշինգտոն չէին տեղափոխվում, քանի որ Բարոնը պետք է իր նյույորքյան դպրոցում ավարտեր ուսումնական տարին:



















