«Ալ-Քաիդան» ԱՄՆ գործունեության արդյունքն է. Պուտին
«Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը հայտնվել է ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերի պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում, որը ցուցադրվել է ռեժիսոր Օլիվեր Սթոունի ֆիլմում: Այդ մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ալ-Քաիդա»-ն մեր գործունեության արդյունքը չէ, դա մեր ամերիկացի ընկերների գործունեության արդյունքն է»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
«Դա սկսվել է դեռ Աֆղանստանում խորհրդային պատերազմից, երբ ամերիկյան հատուկ ծառայություններն աջակցում էին Աֆղանստանում խորհրդային զորքերի դեմ պայքարում իսլամական արմատականության տարբեր ուղղություններին: Ամերիկացիներն աճեցրել են և՛ «Ալ-Քաիդան», և՛ Բեն Լադենին, իսկ այնուհետև ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից: Դա միշտ այդպես է լինում, և ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է այդ մասին իմանային: Դա նրանց մեղքն է»,- փաստել է Պուտինը:










