Ալավերդիում տեղի ունեցած սպանության վայրում «Մակարով» տեսակի ատրճանակ ու պարկուճներ են հայտնաբերվել
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության վայրից հայտնաբերվել է մի քանի պարկուճ և «Մակարով» տեսակի ատրճանակ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հարցին, թե արդեն հարուցվե՞լ է քրեական գործ, Սոնա Տռուզյանն ասաց.« Այս պահին դեպքի վայրում է աշխատում քննչական խումբը, կատարվում է քննություն: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ ու մի քանի պարկուճ»,-ասաց Սոնա Տռուզյանը, հավելելով, որ կասկածյալը բերման է ենթարկվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ոստիկանությունից հայտնել էին, որ այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում մի քաղաքացի կրակոցներ է արձակել և սպանել 1978-ին ծնված Կ.Փ.-ին: Տարածքում ծառայող ոստիկանները կասկածյալին բերման էին ենթարկել:










