Ֆրանսիայում մոտոցիկլետը մի քանի կիլոմետր է անցել առանց վարորդի (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է մոտոցիկլետը վարորդին կորցնելուց հետո ինքնուրույն մի քանի կիլոմետր անցնում:
Ինչպես նշում է ria.ru-ն, հայտնի է, որ բայքերը մեկ այլ մեքենայի հետ բախվելու հետևանքով ընկել է փոխադրամիջոցից, սակայն մոտոցիկլետն ինքնուրույն երկար տարածություն է անցել, մինչև որ այն կանգնեցրել է ոստիկանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Մեզոն Ալֆոր քաղաքից ոչ հեռու:
Հայտնի է, որ մեքենայի հետ բախումից հետո բայքերն ընկել է նստատեղից: Մեքենայի վարորդը տուժածին հիվանդանոց է տեղափոխել:
Մինչդեռ անվարորդ մնացած մոտոցիկլետը շարունակել է ընթացքը, իսկ զարմացած անցորդները շտապել են տեսանկարահանել արտասովոր տեսարանը:










