Նոր Նորքում բազալտե հենապատը փլվել է՝ վնասելով կայանված ավտոմեքենան. Shamshyan.com

12:03 • 13.06.17

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 25/1 բարձրահարկ շենքի բակում երեկ երեկոյան մոտ 35 մետր բազալտից և բետոնից կառուցված հենապատը ամբողջովին փլվել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն վնասվել է այնտեղ կայանված Nissan Cube մակնիշի ավտոմեքենան։

Ըստ կայքի՝ ավտոմեքենայի սեփականատերը կայանել է այն, երեխայի հետ դուրս է եկել և մի քանի քայլ ավտոմեքենայից հեռանալուց հետո տեղի է ունեցել փլուզումը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։