Մակեդոնիան կարող է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցել իր պայմանական անունով. աղբյուր

03:17 • 13.06.17

Մակեդոնիան կարող է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցել իր պայմանական անվամբ, որպեսզի ավարտին հասցնի Հունաստանի հետ  իր տարիներով ձգված վեճը, գրում է EUobserver-ը:

Պաշտոնական Աթենքը պնդում է, որ Մակեդոնիան չի կարող հենց այդպես կոչվել, քանի որ Հունաստանի հյուսիսային նահանգը նույնպես Մակեդոնիա է կոչվում, ինչի պատճառով 2008 թվականից ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի բոլոր փորձերն փակուղի են մտնում:

Մակեդոնիայի վարչապետը սակայն ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս հայտարարել է, որ երկիրը կարող է միջազգային այդ կառույցների անդամը դառնալ Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն անվամբ՝ միևնույն ժամանակ հարթելով Հունաստանի հետ ունեցած հին խնդիրը: