Իրանի հոգևոր առաջնորդն ԱՄՆ-ին ահաբեկիչ պետություն է անվանել
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Սեյեդ Ալի Խամենեին ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծելու մեջ՝ նշելով, որ Նահանգները ոչ մի դեպքում չպետք է խառնվեն տարածաշրջանի գործերին:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Խամենեի խոսքով՝ ԱՄՆ-ն և դրա գործակալները տարածաշրջանն ապակայունացնում են այնպես, ինչպես ժամանակին արել են Հյուսիսային Աֆրիկայում, Արևմտյան Ասիայում, և շարունակում են անել Իրաքում և Սիրիայում:
«ԱՄՆ-ն ահաբեկիչ պետություն է և ինքն էլ հովանավորում է ահաբեկիչներին, ուստի անհնար է այդ երկրի հետ որևէ գործ բռնել»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:










