Կամչատկայում Կլյուչևսկայա Սոպկա հրաբխի ժայթքումից 5 կմ բարձրությամբ մոխրասյուն է արտանետվել

13:23 • 13.06.17

Կամչատկայի թերակղզում ժայթքել է Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը՝ արտանետելով 5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի շրջանային վարչության մամուլի ծառայությանը:

«Մոխրասյան բարձրությունը կազմել է 5 հազար մետր ծովի մակարդակից: Հրաբխի բարձրությունը 4.750 մետր է», - հաղորդել է ԱԻՆ-ի շրջանային վարչության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հաշվի առնելով քամու ուղղությունը՝ մոխրային ամպը տարածվել է արևմտյան և հարավ-արևմտյան ուղղություններով:

Հայտնի է, որ Կլյուչևսկայա Սոպկան Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխն է։