Ուկրաինան Ղազախստանին նոտա է հղել առանց Ղրիմի երկրի քարտեզը ներկայացնելու առնչությամբ (լուսանկարներ)
Ղազախստանում Ուկրաինայի դեսպանատունը պահանջել է այդ երկրի ԱԳՆ-ից պարզաբանումներ տրամադրել Astana Art Fest փառատոնում առանց Ղրիմի Ուկրաինայի քարտեզը ներկայացնելու առնչությամբ: Այդ մասին ասված է Facebook-ում տեղադրված դեսպանատան հաղորդագրությունում, գրում է korrespondent.net-ը:
«Աստանայում՝ Նուրժոլ պողոտայում, Astana Art Fest փառատոնի շրջանակում ներկայացված է Ուկրաինայի քարտեզը՝ տարածքային ամբողջականության խախտման նշաններով: ՌԴ քարտեզը՝ Ուկրաինայի պետական ինքնիշխանության խախտման նշաններով: Ուկրաինական կողմը Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ-ից սպասում է պարզաբանումների և համապատասխան գործողությունների»,- ասված է հաղորդագրությունում:
Իր հերթին, Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտնել է, որ ղազախական կողմն օպերատիվ կերպով փոխել է նկարը:
«Աստանայում սխալ քարտեզներ այլևս չկան»,- գրել է նախարարը Twitter-ում:













