Մանհեթենի նախկին դատախազը պատմել է, որ Թրամփն իրեն հեռացրել է աշխատանքից զանգերին չպատասխանելու համար
Մանհեթենի նախկին դատախազ Փրիթ Բհարարան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հեռացրել է աշխատանքից միայն նրա համար, որ ինքը չի պատասխանել նախագահի անձնական հեռախոսազանգին, հաղորդում է New York Times-ը:
2016թ. նոյեմբերին ընտրություններում հաղթելուց հետո նորընտիր նախագահը մի քանի անգամ զանգել է Բհարարային, սակայն հեռախոսազանգերն անսովոր են եղել, քանի որ նախկին նախագահ Օբաման իրեն երբեք անձնական համարից չի զանգել:
Բացի այդ, Բհարարային թվացել է, թե Թրամփը փորձում է այդպիսով ինչ-ինչ հատուկ հարաբերություններ հաստատել իր հետ, սակայն ԱՄՆ-ում ցանկացած դատախազ կարող է հրաժարվել նախագահի կամ նրա թիմի շահերի մեջ ներքաշվելուց:
Ուստի Բհարարայի կարծիքով՝ դատախազների ու նախագահի միջև պետք է պահպանվի «որոշակի հեռավորություն»:
Ինչևէ զանգերին չպատասխանելուց ընդամենը մեկ օր անց նրան և դաշնային այլ 45 դատախազների խնդրել են հրաժարական տալ:










