Պակիստանի բնակիչը դատապարտվել է մահվան՝ Facebook-ում Մուհամեդ մարգարեի մասին բացասական մեկնաբանության համար
Պակիստանում տղամարդը դատապարտվել է մահապատժի՝ Facebook սոցցանցում «աստվածանարգական մեկնաբանություններ» անելու համար: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թայմուր Ռազա անունով տղամարդը դատապարտվել է կրոնական գործիչների, մասնավորապես՝ Մուհամեդ մարգարեի հասցեին բացասական մեկնաբանություններ գրելու համար: Ռազան մահմեդականության վերաբերյալ երկխոսության մեջ է մտել տղամարդու հետ, ով, պարզվել է, կառավարական գործակալ է եղել:
Նշվում է, որ Ռազան դարձել է 15-րդ մարդը վերջին տարում, որին կառավարությունը ձերբակալել է աստվածանարգանքի մեղադրանքով:
Հայտնի է, որ Պակիստանում աստվածանարգանքը քրեական հանցագործություն է համարվում և պատժվում է մահապատժով:










