Պուտինը հրաժարվել է գնահատական տալ Գորբաչովին և Ելցինին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրավունք չի վերապահում գնահատել իրեն նախորդած Բորիս Ելցինին և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին: Այդ մասին նա ասել է Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որի առաջին հատվածը թողարկվել է Showtime հեռուստաալիքով, գրում է lenta.ru-ն:
«Ես ինձ իրավունք չեմ վերապահում ինչ-որ լուրջ գնահատականներ տալ ո՛չ Գորբաչովի գործունեությանը, ո՛չ Ելցինի անձին»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Գորբաչովի վաստակն այն է, որ նա զգացել է փոփոխությունների անհրաժեշտությունը և փորձել է փոխել հենց համակարգը: Սակայն, խնդիրն այն էր, որ համակարգն ինքնին «պիտանի չէր»:
Անդրադառնալով Բորիս Ելցինի անձին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահը երբեք չի խուսափել պատասխանատվությունից, և դա եղել է նրա ուժեղ կողմերից մեկը:
«Բայց այն, ինչ դուք նշեցիք (ալկոհոլի հետ խնդիրներ), այո, պետք է խոստովանեմ, դա նույնպես եղել է»,- ասել է նա:










