2016թ. Եվրամիության երկրներում գրանցվել է ապաստան ստանալու 1,29 միլիոն դիմում

13:46 • 13.06.17

2016 թվականին Եվրամիության 28 երկրներում գրանցվել է ապաստան ստանալու 1,29 միլիոն դիմում: Այդ մասին հայտնել է «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունը, գրում է ТАСС-ը:


«Անցած տարի ԵՄ-ում ստացվել է ապաստանի տրամադրման 1.291.785 դիմում: Դրանցից առաջին անգամ ներկայացված դիմումները 1.235.355-ն են»,- նշել է գործակալությունը:


Անցած շաբաթ փախստականների և ներգաղթյալների հարցերով բելգիական գլխավոր կոմիսարիատը տարածել է սեփական վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ այդ երկրում 2017 թվականի առաջին հինգ ամիսներին երկրորդ անգամ ներկայացված ապաստանի դիմումների 74,4 տոկոսը մերժում է ստացել: