Տավուշում օձը կծել է 9-ամյա երեխայի, վերջինիս վիճակը նորմալ է. ԲԿ
15:43 • 17.07.17
Հուլիսի 16- ին Բարեկամավան գյուղում օձը կծել է 9-ամյա տղայի։
Վերջինս տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: ԲԿ-ից Tert.am-ին հայտնեցին, որ երեխայի վիճակը արդեն նորմալ է, սակայն նա դեռ հիվանդանոցում է:
Հիվանդանոցից հայտնեցին նաև, որ օձը երեխայի ոտքն է կծել, սակայն ոչ մի վտանգ չկա, քանի որ օձը թունավոր չի եղել:
Placeholder










