«Արմենիա» ԲԿ-ում 35-36 շաբաթական հղի կին է մահացել

21:07 • 21.07.17

Հուլիսի 5-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում 35-36 շաբաթական հղի կին է մահացել: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրա տեղեկացմամբ՝ հղի կինը ծնվել էր 1981 թվականին:

«Նա հիվանդանոց է բերվել արդեն կոմայի մեջ, ինչ անհրաժեշտ է արվել է, բայց մահացել է: Այլ մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ այն և մեր դաշտում չէ, և փաստաթղթերն են առգրավված»,- նշեց Հայթայանը:

Անահիտ Հայթայանի խոսքով՝ դատաբժկական փորձաքննություն է նշանակվել:

 

«Արմենիա» ԲԿ-ում 35-36 շաբաթական հղի կին է մահացել