Եգիպտոսում 5-հարկանի շենք է փլուզվել
09:31 • 04.08.17
Եգիպտոսի Էլ-Մանսուրա քաղաքում 5-հարկանի բնակելի շենքի փլուզվելու հետևանքով 3 մարդ է զոհվել, ինը հոգի ստացել է վնասվածքներ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ փլուզված շենքն արդեն վաղուց վթարային վիճակում էր: Փլատակների տակ մահացածների թվում է յոթամյա մի աղջիկ:
Էլ-Մանսուրան գտնվում է Կահիրեից 120 կիլոմետր հյուսիս-արևելք:
Placeholder










