Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թիլերսոնի հետ՝ Մանիլայում հանդիպմանն ընդառաջ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ Մանիլայում ծրագրված հանդիպմանն ընդառաջ, հայտնում է ՏԱՍՍ ռուսական լրատվական ծառայությունը:
Երկու գործընկերները քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը՝ մասնավորապես, Փհենյանի կողմից հուլիսի 28-ին արձակած հրթիռի համատեքստում:
Քննարկվել են նաև համաշխարհային և տարածաշրջանային խնդիրներին առնչվող ակտուալ այլ հարցեր, ինչպես նաև Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում օրերս սպասվող հանդիպումը երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև:










