Բելառուսի բնակչության թվաքանակն անհրաժեշտ է հասցնել 15 միլիոնի. Լուկաշենկո
Բելառուսի բնակչության թվաքանակն անհրաժեշտ է հասցնել 15 միլիոնի: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է БЕЛТА-ն:
«Մեր ամենամեծ խնդիրը, որը եթե ոչ մենք, այլ մեր երեխաները պետք է լուծեն՝ 15 միլիոն բնակչությունն է: Դա մեր երկրի տնտեսական անվտանգությունն է, մեր պետության հզորությունը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոյի խոսքով՝ վերջին տարիներին երկրում գրանցվում է բնակչության աճի դրական դինամիկա:
«Անհրաժեշտ է այդ դինամիկան ոչ միայն պահպանել, այլև մեծացնել: Բելառուսը կարող է ապահովել 20 միլիոն մարդու»,- նշել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ երկրի իշխանությունները պետք է խթանեն ծնելիությունը, մարդկանց ապահովեն աշխատանքով, հոգ տանեն նրանց բարեկեցության աճի մասին:
Բելառուսի բնակչությունն այժմ 9,5 միլիոն է:










