Մեքսիկայի նախագահը Թրամփի կողմից բռնաբարված ծառայող է. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին անվանել է վախկոտ և ծառայող, որին «բռնաբարել է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է El Nacional-ը:
«Պենյա Նյե՛տո, լսի՛ր ինձ Վենեսուելայից. ինչ ամոթ է, որ թույլ ես տալիս՝ հետդ այդպես վարվեն: Ես տեսնում եմ Պենյա Նյետոյին որպես ծառայող, որի հետ վատ է վարվում նրա շեֆը և որին անպատվել և բռնաբարել է Թրամփը», - ասել է Մադուրոն:
Վենեսուելայի նախագահը նաև կարծում է, որ Թրամփը հրապարակային հրահանգներ է տալիս Նյետոյին երկու երկրների սահմանին պատի շինարարության վճարման վերաբերյալ:
«Եթե ես լինեի Մեքսիկայի նախագահը, կտապալեի բոլոր պատերը, ոչ թե այդ վախկոտի՝ Մեքսիկայի նախագահ Պենյա Նյետոյի պես», - ընդգծել է Մադուրոն:










