ՄԻԵԴ-ը ստացել է Սարի թաղի 2 ցուցարարի գանգատները
ՄԻԵԴ-ը ստացել է Սարի թաղի 2 ցուցարարի գանգատները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը, ով գանգատները ներկայացրել է ՄԻԵԴ:
«Սարի թաղի ցուցարարներ Գագիկ Միքայելյանի ու Հովհաննես Ղազարյանի գանգատները ստացվել են ՄԻԵԴ-ում: Երկուսի գանգատներն են վերաբերում են կալանքին: Գագիկ Միքայելյանն ու Հովհաննես Ղազարյանը ձերբակալվել են 2016 թ. հուլիսին: Մոտ 10 ամիս կալանքի տակ մնալով՝ Գագիկ Միքայելյանը նախ 3 տարվա ազատազրկման է դատապարտվել, ապա Վերաքննիչի որոշմամբ ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Հովհաննես Ղազարյանի գործով դատարանը դեռևս վճիռ չի կայացրել, նա մնացել է կալանքի տակ և փետրվարին Վերաքննիչի որոշմամբ ազատվել է կալանքից»,-ասաց Չատինյանը:
Փաստաբանի խոսքով՝ նրանց կալանքի տակ պահելու որոշումները հիմնավորված չեն եղել:
Ինչ վերաբերում է վարույթ ընդունելուն և քննությանը, Անի Չատինյանն ասաց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել:










