Պուտինը Բայկալի արգելոց է այցելել և ձուկ բաց թողել լիճ (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բուրյաթիա աշխատանքային այցի ժամանակ այցելել է Բայկալի պետական բնական արգելոց և լիճ բայկալյան օմուլ բաց թողել, հայտնում է Интерфакс-ը:
Պուտինը նախ մոտ 50 հազար փոքրիկ ձկներով կոնտեյներից ձկների մի մասին լիճ է բաց թողել ցանցի օգնությամբ, իսկ մյուս մասին՝ կոնտեյների կափարիչը բացելով:
Ինչպես հայտնել է life.ru-ի լրագրողը, երբ Ռուսաստանի նախագահը ձկներին բաց է թողել Բայկալ լիճ, ներկաներն անհանգստություն են հայտնել, որ նա ջրում կփչացնի կոշիկները:
«Ոչինչ, կոշիկների հետ մի բան կանենք»,- ժպտալով պատասխանել է Պուտինը:










