Ռուսաստանում հոգևորականը երեխային դրել է մեքենայի բեռնախցիկն ու տարել (տեսանյութ)

16:12 • 04.08.17

ՌԴ քննիչները ստուգում են տեղեկատվությունն առ այն, որ Վերխնյայա Պիշմա քաղաքում հոգևորականը երեխային դրել է մեքենայի բեռնախցիկն ու տարել: Այդ մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզային վարչությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ հոգևորականի հագուստով տղամարդը երեխային նստեցրել է մեքենայի բեռնախցիկն ու տարել: Դա երևում է կայքերից մեկի հրապարակած տեսանյութում:


Քննիչները ստուգում են, թե արդյոք խախտվել են ավտոմեքենայով երեխաների փոխադրման կանոնները:


Քննչական կոմիտեն պատրաստվում է հարցաքննել դեպքի հնարավոր ականատեսներին և ավտոմեքենայի սեփականատիրոջը: