Սան Ֆրանցիսկոյի զբոսայգում կրակոցների հետևանքով 3 մարդ է վիրավորվել
Սան Ֆրանցիսկոյում կրակոցների հետևանքով երեք մարդ է վիրավորվել, հայտնում է Associated Press-ը: Միջադեպը տեղի է ունեցել Դոլորես զբոսայգում, երբ այնտեղ զգալի թվով այցելուներ են եղել:
Ականատեսների խոսքերով՝ կամրջի վրա գտնվող մի քանի տղամարդ սկսել է սպառնալիքներ բացականչել: Նրանցից մեկը վերցրել է զենքը և սկսել կրակել մարդկանց վրա:
Նշվում է, որ նրանց դեմքերը, բացի աչքերից, փակ է եղել:
Վիրավորներից մեկը ծանր վիճակում է:
Դոլորես զբոսայգին հայտնի վայր է տեղի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում:
Հաղորդվում է, որ կրակողին հաջողվել է փախչել դեպքի վայրից:
Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը խորհուրդ է տվել մարդկանց հեռու մնալ զբոսայգուց, բայց երկու ժամ անց վերացրել է այդ նախազգուշացումը:










