Դուբայի ամենաբարձրահարկ բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)
Դուբայում հրշեջները մարել են աշխարհում ամենաբարձրահարկ բնակելի շենքերից մեկը համարվող Torch Tower երկնաքերում բռնկված հրդեհը, հայտնում է lenta.ru-ն։
337 մետր բարձրությամբ, 79-հարկանի շենքում գտնվող մարդիկ տարհանվել են, տուժածներ չկան։ Հարակից փողոցները փակվել են։
Իշխանությունները հայտարարել են, որ աշխատում են բնակիչներին կացարանով ապահովելու ուղղությամբ, որոնց բնակարանները հրդեհից վնասվել են։
Հրդեհը բռնկվել էր լույս ուրբաթ։ Բռնկման պատճառը դեռ հայտնի չէ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուբայում հրդեհ է բռնկվել աշխարհի ամենաբարձրահարկ բնակելի շենքերից մեկում, որը գտնվում է հանրահայտ Բուրջ Խալիֆա երկնաքերի և Դուբայ Մոլի հարևանությամբ։ Հրդեհը, ըստ ոստիկանության, սկսվել է իններորդ հարկում և տարածվել վերևի 4 հարկերում:
Ուշագրավ է, որ այս նույն շենքը վառվել է նաև 2015 թ.։
Torch Tower-ը կառուցվել է 2011 թվականին և ճանաչվել ամենաբարձրահարկ բնակելի շենքերից մեկն աշխարհում։










