Գյումրիում սոցիալապես անապահով 11 ընտանիքի բնակարաններ են հանձնվել (լուսանկարներ)

17:10 • 22.08.17

Գյումրիում սոցիալապես անապահով 11 ընտանիքի բնակարաններ են հանձնվել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը: 

«Գյումրու համայնքապետարանը «Առդա» բարեգործական ընկերության հետ իրականացրել էր 11 սոցիալական բնակարանների կառուցման ծրագիր: 11 բնակարաններից 10-ը 1 սենյականոց են, 1-ը` 3 սենյականոց, որը տրվել է վեց հոգանոց ընտանիքի»,-ասաց Սոնա Առաքելյանը: 

Քաղաքապետի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բանալիների հանձնման արարողությունը ներկա են եղել մարզպետը, քաղաքապետն, բարերար Սարգիս Սեփեջյանը և այլոք:  

Նա հայտնեց, որ Մովսես Խորենացի 46/1 հասցեով գտնվող շենքի 11 բնակարաններն են հանձնվել բնակիչներին: