Շվեյցարիայում տեղափոխել են 3600 տոննա կշռող առանձնատունը (տեսանյութ)

19:28 • 22.08.17

Շվեյցարիայի Սանկտ-Գալեն քաղաքում հսկայական առանձնատան տեղափոխման աշխատանքներ են իրականացվել:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, 3600 տոննա կշռող կառույցը հաջողվել է տեղաշարժել ռելսերի (երկաթուղային) օգնությամբ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ շինությունը պատկանում է EMS ընկերությանը, որը որոշում է կայացրել կառույցի տեղում նոր շենք կառուցել: Տունը 20 մետրով տեղաշարժելու համար 7 ժամ է պահանջվել:

Տեսանյութն՝ այստեղ: