Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին

14:35 • 22.08.17

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Շաքրո Մոլոդոյ մականունով հայտնի Զախարի Քալաշովի կալանքի տակ պահման ժամկետի երկարաձգման մասին որոշման դեմ պաշտպանության բողոքը: Այդ մասին հայտնում է mskagency.ru-ն:


«Ստորին ատյանի որոշումը թողնել առանց փոփոխությունների, բողոքարկումը՝ առանց բավարարման»,- հայտնել է դատավորը:


Պաշտպանությունը խնդրել էր չեղարկել Շաքրոյի և մյուս 2 մեղադրյալների կալանքի տակ պահման ժամկետի երկարաձգման մասին որոշումը և նրանց նկատմամբ սահմանել տնային կալանք:


Քալաշովը ձերբակալվել է հուլիսի 13-ին, Մոսկվայի Ռոչդելսկայա փողոցի վրա գտնվող ռեստորանի սեփականատիրոջից խոշոր գումար շորթելու գործով: 2015 թվականի դեկտեմբերին այդ հաստատության մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում սպանվել է երկու մարդ: