Սիրիական լրատվամիջոցները հայտնում են Ռաքքայում միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետևանքով 78 խաղաղ բնակչի մահվան մասին

17:23 • 22.08.17

ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում՝ Ռաքքա քաղաքի վրա, ինչի հետևանքով մեկ օրվա ընթացքում զոհվել է 78 խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտնել է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը:


Ռմբակոծության են ենթարկվել Աս-Սահանի և Ալ-Բադու թաղամասերը, ինչպես նաև Աթ-Թաուսիա թաղամասը:


Գործակալության տվյալներով՝ Ռաքքայում օդային հարվածներից մոտ երկու օր առաջ կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Ալ-Հասաքե շրջանի Ջիզաա գյուղում, ինչի հետևանքով 20 բնակիչ է զոհվել: