Ֆրանսիայում արտակարգ վայրէջք է կատարել Լոնդոնից Իբիսա մեկնող օդանավը
Ֆարնսիայում արտակարգ վայրէջք է կատարել իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Լոնդոնից ուղևորվելիս է եղել դեպի իսպանական Իբիսա:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, ինքնաթիռը վայրէջք է կատարել Բորդո քաղաքում հարբած և խռովարար ուղևորների պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Աղբյուրի տվյալներով՝ բրիտանական ծագման մի քանի ուղևորներ բորտուղեկցորդուհիներից պահանջել են անհապաղ ոգելից խմիչք վաճառել իրենց:
Ականատեսի խոսքով՝ նրանցից մեկը սկսել է գոռգոռալ, պահանջել է, որ իրեն սպասարկեն, վեճի է բռնվել ուղևորների հետ ինչից հետո իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:
Օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել Բորդոյում, որտեղ խռովարարներին ձերբակալել է ֆրանսիական ոստիկանությունը:










