Նորվեգացին տեսագրել է կայծակի հարվածն իր տան ուղղությամբ (տեսանյութ)
Նորվեգիայի Էրստեդ քաղաքում տեղի բնակիչը տեսագրել է փողոցում՝ իր տան կողքին երևացող կայծակների շարանը, երբ դրանցից մեկը հարվածել է տան բացօթյա պատշգամբին, որտեղ և կանգնած է եղել նա:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, կադրում երևացել է պայծառ լուսարձակումը, իսկ տեսանյութում հնչում է ուժեղ հարվածի ձայնը: Ապա տղամարդը ցույց է տալիս ավերակները, որոնք կայծակի հետևանք են դարձել:
Աղբյուրը նշում է, որ տեսագրության հեղինակի և նրա ուղեկցի արձագանքը բավականին զուսպ է եղել: Նրանցից մեկը հանգիստ կերպով տուն է մտել: Մի քանի օրում տեսանյութն ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել YouTube-ում:











