150 փաստաբան հայտնել է, որ միանում է սեպտեմբերի 13-ի գործադուլին. Երվանդ Վարոսյան
Ապօրինի զննությունների և խուզարկությունների դեմ 138 փաստաբանի գործադուլի հայտարարությանը շարունակում են այլ փաստաբաններ արձագանքել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Հայտարարությանը 138 փաստաբանից զատ միացել է ևս 12 փաստաբան: Այս պահի դրությամբ սեպտեմբերի 13-ի գործադուլին կմասնակցի 150 փաստաբան։ Արձագանքները շարունակվում են»,-ասաց Վարոսյանը։
Նա ասաց, որ միացող փաստաբաններն՝ ի նշան փաստաբանի մասնագիտության և փաստաբանության անկախության և հեղինակության դեմ իրականացվող գործողություններին իրենց անհամաձայնության, 2017թ. սեպտեմբերի 13-ին հայտարարում ենք բողոքի ակցիա՝ հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:
Արդեն 150 փաստաբան հայտնել է, որ միանում է սեպտեմբերի 13-ի գործադուլին:










