Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել Ապագա գյուղի գյուղապետը. կան տուժածներ. shamshyan.com
Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում այսօր՝ ժամը 16.30-ի սահմաններում բախվել են Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ 38-ամյա Արտաշես Բարսեղյանի վարած KIA մակնիշի 247 LL 70 համարանիշի և Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ 25-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Nisan March մակնիշի 16 SV 777 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով Ա. Հարությունյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ 22-ամյա Նաիրի Գրիգորյանը, 26-ամյա Արամ Մկրտչյանը և 25-ամյա Շանթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ KIA-ի վարորդը Ապագա գյուղի գյուղապետն է, ավտոմեքենան էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










