Չինաստանում հետաքննություն է սկսվել հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի նկատմամբ
Չինաստանում հետաքննություն է սկսվել ֆինանսների նախարարության հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Մո Ցզյանչենի նկատմամբ, հայտնում է pravda.ru-ն:
Հետաքննության մասին կիրակի հայտնել են Չինաստանի կոմունիստական կուսակցության՝ կարգապահական ստուգումների հարցերով կենտրոնական հանձնաժողովում: Դա կոռուպցիայի դեմ պայքարի նպատակներով ստեղծված կուսակցության կենտրոնական մարմիններից մեկն է:
Թե կոնկրետ ինչ խախտումներ է թույլ տվել Ցզյանչենը, դեռ հայտնի չէ:
Նա ղեկավարում է կոմիտեն 2015 թվականի դեկտեմբերից ի վեր:










