Ահաբեկիչները «Հեզբոլլահ»-ին են փոխանցել մեկ գերու և Սիրիայում զոհված մարտիկների մարմինները

13:42 • 27.08.17

Լիբանանի և Սիրիայի սահմանին հրադադարի համաձայնած ահաբեկիչները կիրակի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ջոկատներին են փոխանցել Արևմտյան Քալամունի շրջանում զոհված չորս մարտիկների մարմինները, հայտնում է ТАСС-ը:


Ազատվել է նաև մեկ մարտիկ, ով գերի էր ընկել Սիրիական անապատում իրականացված գործողության ժամանակ:


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող գրոհայինները շրջապատվել են շաբաթ օրը Լիբանանի հետ սահմանին գտնվող հատվածում և համաձայնել են հրադադարի:


Պայմանավորվածության համաձայն՝ նրանք դուրս են բերվելու սահմանամերձ տարածքից սիրիական Դեր էր Զոր շրջան:


Սահմանի մոտ ռազմական գործողությունները սկսվել էին մեկ շաբաթ առաջ, երբ լիբանանյան բանակը, ինչպես նաև սիրիական բանակը Հեզբոլլահի հետ միասին առանձին բայց միաժամանակյա գրոհ էին սկսել «Իսլամական պետության» հենակետերի վրա: