Իտալիայում լեհ զբոսաշրջուհին խմբակային բռնաբարության է ենթարկվել

17:33 • 27.08.17

Իտալական Ռիմինի քաղաքի ոստիկանությունը որոնում է չորս մարդու, որոնք կասկածվում են լեհ զբոսաշրջուհուն բռնաբարելու և նրա ամուսնուն ծեծի ենթարկելու համար: Այս մասին հայտնում է ANSA-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամուսնական զույգը հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 4:00-ին լողափում: Հարձակվողները ծեծի են ենթարկել ամուսնուն, այնուհետև բռնաբարել նրա կնոջը: Տուժածներին հայտնաբերել են պատահական անցորդները, որոնք շտապօգնություն և ոստիկանություն են կանչել: Ծանր վնասվածքներ ստացած ամուսինները հոսպիտալացվել են:

Իրավապահ մարմինների աշխատակիցների վարկածի համաձայն՝ հարձակվողները ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ են եղել: Դրանից բացի, ոստիկանների կարծիքով՝ նրանք կարող են ներգրավված լինել նմանատիպ հարձակման մեջ, որի զոհ է դարձել պերուացի տրանսսեքսուալը:

TVN 24 հեռուստաալիքի ենթադրմամբ՝ հանցագործությունը կարող են իրականացրած լինել ծագումով հյուսիսաֆրիկացիները: