ԱՀ Նախագահը ՀՀ ԿԳ նախարարի հետ քննարկել է են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հարցեր

16:21 • 27.08.17

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: