Տեխասում փոթորկին «նախապատրաստվող» շունը դարձել է համացանցի աստղ

18:51 • 27.08.17

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում «Հարվի» փոթորկի ժամանակ տոպրակ տեղափոխող շունը դարձել է աղետին դիմակայելու խորհրդանիշ: Այս մասին հայտնում է Chouston Chronicle պարբերականը:

Սինտոն քաղաքի բնակչուհի Տիլե Դոկենսը լուսանկարել է շանը և հրապարակել կադրը Facebook-ում, ինչի շնորհիվ նա հայտնի է դարձել համացանցի օգտատերերի շրջանում:

Պարզվել է, որ ուրբաթ օրվա երեկոյան Օսթին անունով շունը փախել է տերերից: Կենդանուն խնամել է 65-ամյա Սալվադոր Սեգովիան. շունը պատկանում է նրա հնգամյա թոռանը, որին փոթորկի ժամանակ տեղափոխել են քաղաքից:

Սալվադորի խոսքով՝ ուրբաթ երեկոյան ինքը հայտնաբերել է, որ Օթիսը փախել է, իսկ շաբաթ օրվա առավոտյան հասկացել է, որ բացակայում է շան կերով տոպրակը: Տղամարդը սկսել է փնտրել Օթիսին, և հարևաններն ասել են, որ տեսել են շանը մոտակայքում:

Արդյունքում տղամարդուն հաջողվել է գտնել շանը և տուն վերադարձնել նրան մինչև թոռան վերադարձը:

Հիշեցնենք, որ փոթորիկը Տեխաս է հասել նախօրեին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում հայտարարել է աղետի ռեժիմ: Հայտարարվել է բնակիչների պարտադիր տարհանում: Նախնական տվյալներով՝ փոթորկի հասցրած վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ: