Ես ոչ գազալցակայան եմ գնել, ոչ էլ գնելու ցանկություն ունեմ. Կարո Կարապետյանը հերքում է նախկին վարչապետի գազալցակայանը գնելու մասին լուրերը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ հայտնի Կարո Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե ինքը գնել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայանները:
Կարո Կարապետյանի խոսքով՝ այդպիսի բան գոյություն չունի:
«Աբրահամյան Հովիկից ինչի՞ ես պետք է գնեմ, եթե իմ տղան ունի: Տղես էլ ունի, տղես էլ ա ուզում վաճառի: Ես ոչ գազալցակայան եմ գնել, ոչ էլ գնելու ցանկություն ունեմ: Աբրահամյան Հովիկն էլ իմ մտերիմն է, ինչի՞ ես պետք է իրենից գնեմ գազալցակայան»,-ասաց նա՝ հավելելով, որ ընդհանրապես չի լսել, տեղյակ չէ՝ արդյոք Հովիկ Աբրահամյանը ցանկանո՞ւմ է վաճառել գազալցակայանները:










